Հունաստանումբարձրաստիճան դիվանագիտական աղբյուրները հայտնել են երկու ռուս դիվանագետի՝ «ազգային անվտանգության դեմ անօրինական գործողությունների համար» արտաքսման մասին, եւս երկուսին արգելվել է մուտք գործել Հունաստանի տարածք:
Ինչպես նշվում է, Աթենքի նման գործողությունները պատասխան քայլ են Հունաստանի ներքին գործերին ռուս դիվանագետների անօրինական միջամտությանը:
«Աթենքի կողմից դիվանագետների հասցեին մեղադրանքների թվում են տեղեկատվության հավաքման եւ տարածման փորձերը, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներին կաշառելը»,- նշվում է հրապարակման մեջ: