Երևանի նոր քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 16-ին

11:47     12 հուլիսի, 2018

Երևանի քաղաքապետարանում հուլիսի 12-ին օրենքի ուժով հրավիրված ավագանու արտահերթ նիստում ավագանու 46 անդամները կողմ քվեարկեցին փոխքաղաքապետ Կամո Արեյանի առաջարկին` Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին` ժամը 11.00-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի առաջարկությունը` քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը, չընդունվեց ավագանու մեծամասնության կողմից:


© armedia.am