Սիրիայի բանակը վերահսկողության տակ է վերցրել Դերաա քաղաքը, որտեղից սկսվել էր Ասադի դեմ ապստամբությունը

12:30     13 հուլիսի, 2018

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Դերաա քաղաքի նկատմամբ, որտեղ 7 տարի առաջ սկսվել է նախագահ Բաշար Ասադի դեմ ապստամբությունը, հայտնում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել ընդդիմադիր նահանգի նկատմամբ հունիսին սկսած լայնամասշտաբ հարձակման արդյունքում: Դարաա քաղաքի հրապարակում կրկին բարձրացվել է Սիրիայի դրոշը:

Հաղորդվում է նաև, որ բացի քաղաքից, Ասադի բանակը վերահսկում է նաև քաղաքի մերձակա բավականին մեծ տարածքներ:


© armedia.am