Հայաստանը 30 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11:53     13 հուլիսի, 2018

Սիրիայում գտնվող «Հմեյմիմ» ավիաբազայում հուլիսի 12-ին վայրէջք է կատարել Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռը, որը Հայաստանից Սիրիա է հասցվել ավելի քան 30 տոննա հումանիտար օգնություն, մասնավորապես բրինձ, հնդկաձավար, ձեթ: Ինչպես տեղեկացնում է ռուսական Առաջին ալիքը, այդ ամբողջ օգնությունը կտրամադրվի ազատագրված քաղաքներ և գյուղեր վերադարձող փախստականներին, ինչպես նաև Սիրիայի հեռավոր շրջանների բնակիչներին:

Հաղորդվում է, որ առաջիկայում սպասվում են ևս մի քանի թռիչքներ. ընդհանուր առմամբ, Սիրիա կհասցվի 100  տոննա մթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ:


© armedia.am