Արցախի ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները ՀՀ ԱԽ քարտուղարի հետ քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

13:20     13 հուլիսի, 2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 13-ին տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, հաղորդում է Արմենպրեսը։ 

Ողջունելով ՀՀ ԱԽ քարտուղարին՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը նշել է, որ այս ձևաչափով առաջին անգամ են հանդիպում և հույս հայտնել, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ շփումները շարունակական կլինեն։ 

Համաձայն աղբյուրների՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկություններ է ներկայացրել մոսկովյան իր վերջին այցի շրջանակներում ունեցած հանդիպումների վերաբերյալ, անդրադարձել ընդհանուր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներին։ 

Այնուհետև կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, սահմանին տիրող իրավիճակի, անվտանգության բնագավառում արտաքին և ներքին մարտահրավերների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ 

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։ 


© armedia.am