Ադրբեջանը կրակել է Ճամբարակի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

14:10     13 հուլիսի, 2018

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ ադրբեջանական կողմից գիշերը կրակոցներ են եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական կողմից Ճամբարակի ուղղությամբ դիրքերի վրա նաեւ քաղաքի ուղղությամբ են կրակել հրազենային զինատեսակներից»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր տեղեկություններով ծանր հետեւանքներ չկան:


© armedia.am