ՆԱՏՕ-ի բոլոր երկրները հասկացել են Թրամփի ազդանշանը ռազմական ծախսերի ավելացման հարցում. Ստոլտենբերգ

15:16     13 հուլիսի, 2018

ՆԱՏՕ-ի բոլոր երկրները հստակ հասկացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուղարկված ազդանշանները՝ պաշտպանական ծախսերի ավելացման անհրաժեշտության մասին: Հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Բոլոր դաշնակիցները պարզ եւ հստակ լսել են նախագահ Թրամփի ուղերձը: Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ը նախագահը շատ լուրջ է տրամադրված պաշտպանական ծախսերի հարցում»,- ասել է նա:

ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրները պատրաստ են պաշտպանել միմյանց՝ Ռուսաստանի վճռական գործողություններին ի պատասխան:


© armedia.am