Թրամփը վստահ է, որ Իրանը կցանկանա նոր համաձայնագիր կնքել

15:39     13 հուլիսի, 2018

Իրանի տնտեսական խնդիրները նրան կստիպեն իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Վաշինգթոնի հետ անվտանգության մասին նոր համաձայնագիր փնտրել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters-ը:

Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովում մամուլի ասուլիսում ելույթ ունենալիս Թրամփը նշել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ շփվում է «մեծ հարգանքով»՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնվի նոր համաձայնագրին:

«Ես գիտեմ, որ նրանք շատ խնդիրներ ունեն, նրանց տնտեսությունը փլուզվում է, բայց ես ձեզ հետեւյալը կասեմ՝ ինչ-որ պահի նրանք ինձ կզանգահարեն եւ կասեն. «Եկեք գործարք կնքենք»»:


© armedia.am