Այնթափի (պաշտոնական անվանումը` Գազիանթեփ-Ակունքի խմբ.) առաջին լուսանկարիչը մի հայ է եղել: Այս մասին «Gaziantepsabah.com» կայքէջի թղթակցին է ասել հայտնի լուսանկարիչ Սերդար Բեյազասլանը: Այդ մասին փոխանցում է Akunq.net-ը:
«Հետագայում Գազիանթեփի առաջին վարպետները հենց հայից են սովորել այդ մասնագիտությունը: Իմ հայրը ևս եղել է այդ հայ լուսանկարչի աշակերտների մեջ», - ասել է Բեյազասլանը:
Հիշեցնենք, որ Այնթապի հայերը զանգվածաբար ոչնչացվեցին 1915-1921 թթ.: Հայոց ցեղասպանությունից փրկվածները ապաստանեցին Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում:
Ըստ թուրք ուսումնասիրող Մուրադ Ուչաների` ներկայում Այնթափ նահանգում ապրում է 2 միլիոն մարդ, որի միայն 5 տոկոսն է բնիկ այնթափցի: Եվ այդ 5 տոկոսի գրեթե կեսը (այսինքն` 50 հազարը) կազմում են իսլամացած հայերը: Սակայն նրանց մեծ մասը մերժում է իր հայկական ծագումը` ասելով. «Մենք մուսուլման թուրք ենք»: Մոտ 25 հազար իսլամացած հայ է ապրում Այնթափի կենտրոնում, իսկ Նիզիփի և Բիրեջիքի բնակչության մեկ երրորդը բաղկացած է կրոնափոխ հայերից: