Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա

16:32     13 հուլիսի, 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա:

Հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին:
Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետեւի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:


© armedia.am