«1000 դրամների հիմնադրամ» պայմանական անունը ստացած «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» անխափան գործում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը` ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ք հիմնադրամներում բացահայտված խնդիրների համատեքստում անհրաժեշտություն չի առաջացել վերանայելու նաև պաշտպանության ոլորտում գործող հիմնադրամների աշխատանքը։
««1000 դրամների հիմնադրամը գործել է և գործելու է։ Հիմնադրամն անհրաժեշտ է, որովհետև այս ոլորտում մենք խնդիր ունենք, որի լուծմանը մեծապես աջակցում է հենց հիմնադրամը»,- ասել է նա։