Պուտինի և Թրամփի հանդիպման կապակցությամբ գարեջուր է թողարկվել

18:27     13 հուլիսի, 2018

RPS Brewing ըկերության կողմից մուգ գարեջուր է թողարկվել՝ հատուկ ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի՝  հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք հանդիպմանն կապակցությամբ: Գարեջուրն արդեն լայն պահանջարկ է վայելում Ֆինլանդիայի մայրաքաղաքի խանութներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գարեջուրն արտադրվել է 10 հազար շշի խմբաքանակով, որոնց համար հատուկ պիտակ է մշակվել` «Արի այս գործից մեծավարի գլուխ հանենք» գրությամբ: Դրա վրա երկու նախագահի պատկերներն են:


© armedia.am