RPS Brewing ըկերության կողմից մուգ գարեջուր է թողարկվել՝ հատուկ ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի՝ հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք հանդիպմանն կապակցությամբ: Գարեջուրն արդեն լայն պահանջարկ է վայելում Ֆինլանդիայի մայրաքաղաքի խանութներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գարեջուրն արտադրվել է 10 հազար շշի խմբաքանակով, որոնց համար հատուկ պիտակ է մշակվել` «Արի այս գործից մեծավարի գլուխ հանենք» գրությամբ: Դրա վրա երկու նախագահի պատկերներն են: