Կայծակը հարվածել է Բեռլինից Մոսկվա թռչող ինքնաթիռին

00:58     14 հուլիսի, 2018

Կայծակը հարվածել է «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռին, որը Բեռլինից վերադառնում էր Մոսկվա: Այս մասին ուրբաթ օրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայություններում եղած աղբյուրը:

«Boeing-737 ինքնաթիռի անձնակազմը նախօրեին երեկոյան «Վնուկովո» օդանավակայանում վայրէջք կատարելիս հայտնել էր օդանավին մոտ սպասվող հզոր կայծակի կապակցությամբ մտավախությունների մասին»,- հայտնել է աղբյուրը:

Օդաչուների կարծիքով՝ ինքնաթիռին կարող էր հարվածել կայծակը:

Չնայած միջադեպին՝ ինքնաթիռին հաջողվել է հաջողությամբ վայրէջք կատարել Մոսկվայում:

«Վայրէջքից հետո օդանավը մանրազնին ուսումնասիրվել է: Պարզվել է, որ ինքնաթիռի հիմնակմախքի և աջ թևի մի մասն ածխացել են, որոշ դետալների վրա ճաքեր են գոյացել»,- հայտել է աղբյուրը:


© armedia.am