Ռուսաստանն առաջարկել է Հայաստանին դիտարկել «Պլատոն» համակարգի նման վճարներ գանձելու համակարգ կիրառելու նպատակահարմարությունը։ Այս մասին գրված է Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման արդյունքներով` ՌԴ տրանսպորտի նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Ռուսական կողմն առաջարկել է հայկական կողմին դիտարկել ռուսական «Պլատոն» համակարգի նման` Հայաստանում ավտոճանապարհներից օգտվելու համար վճարներ գանձելու համակարգ կիրառելու նպատակահարմարությունը», - գրված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը նաև ընդգծել են տրանսպորտային ոլորտում համագործակցության կայուն զարգացումը, և մասնավորապես, «Վերին Լարս» անցակետի աշխատանքը կատարելագործելու ուղղությամբ շարունակվող աշխատանքները։