Brexit-ը կարող է ընդհանրապես տեղի չունենալ. Թերեզա Մեյ

10:04     15 հուլիսի, 2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը զգուշացրել է,որ Brexit-ը կարող է ընդհանրապես տեղի չունենալ օրենսդիրների կողմից ԵՄ-ից դուրս գալու իր պլանները խափանելու փորձերի պատճառով: Այս մասին Մեյը գրել է Mail on Sunday թերթում:

«Այս հանգստյան օրերին իմ ուղերձը երկրին հասարակ է՝ մենք պետք է կենտրոնանանք նպատակների վրա: Եթե մենք դա չանենք, մենք կարող են մնալ առանց Brexit-ի», - գրել է Մեյը:

Վարչապետի խոսքերով՝ ԵՄ հետ բանակցությունների հաջորդ փուլում Մեծ Բրիտանիան կզբաղեցնի բավականին կոշտ դիրքորոշում:


© armedia.am