Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական ներկայացուցիչ Ֆաուզի Բարխումը հաստատել է Իսրայելի հետ շուրջ մեկ օր տևած մասշտաբային զինված դիմակայությունից հետո հրադադարի հաստատումը, փոխանցում է РИА Новости-ն:
Տեղական լրատվամիջոցներն իրենց հերթին վկայակոչում են Իսրայելի պաշտպանական գերատեսչության անանուն ներկայացուցչին, ով հայտարարել է, որ հետագա գործողությունները կորոշվեն ըստ իրավիճակի:
Նշենք, որ նման իրավիճակներում Իսրայելը սովորաբար չի ընդունում խմբավորման հետ պայմանավորվածության առկայության մասին, քանի որ վերջինիս համարում է ահաբեկչական: