Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը «զգայացունց սուտ» է անվանել լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները թալիբների կողմից ծագումով Չեչնիայից երեք կանանց մահապատժի մասին, որոնք մտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մեջ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Մեր առանձին լրատվամիջոցների շատ են դուր գալիս աֆղանական ստերը: Կարեւոր չէ՝ ով է այն բուծում ու ազատ արձակում: Կարեւորը, որ ցանեն ինչ-որ տեղ Քանդահարում, Քունդուզում, Սամանհանում կամ Գերաթում: Այս անգամ լույս աշխահ են եկել Ջաուզջան նահանգում»,- նշել է նա համացանցում: