Եթե ռուս գործընկերների մոտ մտահոգություն է եղել, այն հաջողվել է գրեթե ամբողջությամբ չեզոքացնել։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, փոխանցում է Sputnik-Արմենիան:
Նա հավելել է` պետք է խոստովանել, որ սկզբից վստահությունը ցածր էր, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սոչի և Մոսկվա օգնել է ցրել հնարավոր կասկածները։
Հայաստանի նոր իշխանությունները նախկինում հետևողաբար հանդես են եկել որպես Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ մերձենալու հակառակորդներ. փակվա՞ծ է այդ էջը։ Այս հարցին Գրիգորյանը պատասխանել է. «Նոր կառավարությունը չի արել և չի անում հակառուսական հայտարարություններ։ Մենք ձգտում ենք ուժեղացնել մեր երկիրը։ Իսկ ուժեղ դաշնակից ունենալը բխում է նաև Ռուսաստանի շահերից»։
«Հայաստանը կշարունակի զենք գնել Ռուսաստանից, այդ թվում՝ նոր սպառազինություններ։ Բայց ամեն ինչ դրանով չի սահմանափակվի։ Մենք առաջարկեցինք ռուս գործընկերներին զարգացնել ռազմաարդյունաբերական համագործակցությունը։ Դրա համար պետք է զարգացնել պաշտպանական ենթակառուցվածքի բոլոր օղակները։ Համագործակցությունը կշարունակվի, դա միանշանակ է», — ասել է Գրիգորյանը։