Հարավային Կորեայում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

15:01     17 հուլիսի, 2018

Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել, հայտնում է հարավկորեական Ռյոնհապ գործակալությունը:

Հաղորդվում է, որ ուղղաթիռը փորձնական թռիչք է իրականացնելիս եղել վերանորոգումից հետո և անսպասելի ընկել է 10 մետր բարձրությունից:

Ավիավթերի արդյունքում ողջ է մնացել միայն մեկ մարդ, նա հոսպիտալացվել է:


© armedia.am