Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնց համաձայն երկրում բնակվող օտարերկրացիները 7 մլն եգիպտական ֆունտ (մոտ 400 հազար դոլար) ներդրում անելու դեպքում կարող են քաղաքացիություն հայցել, հայտնում է եգիպտական «Յոում7» պորտալը: Վերջինիս փոխանցմամբ` քաղաքացիություն ստանալու նման հայցերը քննելու է անձամբ ներքին գործերի նախարարը:
Դեռևս պարզ չի, թե ինչ մեխանիզմ է կիրառվելու ներդրումներ կատարելու համար և ինչ առավելություններ է տալու օտարերկրացիներին եգիպտական քաղաքացիությունը: