Իրանն ԱՄՆ-ի դեմ հայցով դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան

12:20     18 հուլիսի, 2018

Իրանը դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի, որով Իրանը վիճարկում է ԱՄՆ կողմից իրականացվող պատժամիջոցների օրինականությունը: 

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքերով՝ դիմումի նպատակը ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկելն է «միակողմանի պատժամիջոցների կրկնակի անօրինական կիրառման համար:  

«Իրանը հավատարիմ է օրենքի գերակայությանը, չնայած ԱՄՆ-ի կողմից դիվանագիտության և իրավական պարտավորությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի», - նշել է Զարիֆը:

 

 



© armedia.am