Մեծ Բրիտանիայի վարչապետը սպառնացել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել

13:22     18 հուլիսի, 2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը սպառնացել է ամռանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելով, եթե պահպանողականները հանդես գան իր մաքսային քաղաքականության դեմ, որ Լոնդոնը պատրաստվում է որդեգրել Brexit-ից հետո, հայտնում է Times-ը:

Հաղորդվում է, որ խորհրդարանականները նման նախազգուշացում է ստացել Brexit-ից հետո ԵՄ հետ մաքսային միությունից դուրս գալու շուրջ քվեարկությունից րոպեներ առաջ: Մեյի կողմնակիցները սպառնացել են, որ պարտության դեպքում կառավարությանն անվստահություն կհայտնեն, ինչը կհանգեցնի խորհրդարանական նոր ընտրությունների:

Արդյունքում Թերեզա Մեյին հաջողվել է ստանալ խորհրդարանի մեծամասնության աջակցությունը:

 

 


© armedia.am