Թուրքիայում չեղարկել են արտակարգ դրության ռեժիմը

10:54     19 հուլիսի, 2018

Թուրքիայում չեղարկել են արտակարգ դրության ռեժիմը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել էր 2016 թվականի հուլիսի 20-ին պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո և երկարաձգվել է 7 անգամ: Այն նախագահին և կառավարությանը հնարավորություն էր տալիս օրենքներ ընդունել առանց խորհրդարանի հավանության:


© armedia.am