Թրամփը խոստացել է Պուտինի «ամենավատ թշնամին» դառնալ

11:05     20 հուլիսի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ամենավատ թշնամին դառնալ, եթե Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները չբարելավվեն։ Այս մասին Թրամփը հայտարարել է CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Սակայն Թրամփն ընդգծել է, որ, ի տարբերություն ԱՄՆ նախորդ նախագահների, ինքը Ռուսաստանի նկատմամբ «ավելի կոշտ» վերաբերմունք է դրսևորում, սակայն «Պուտինի հետ համերաշխ լինելը և Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթելը լավ է»:

Հիշեցնենք, Պուտինի և Թրամփի հանդիպումը կայացել է հուլիսի 16-ին Հելսինկիում: Թրամփը Պուտինին աշնանը հրավիրել է ԱՄՆ:

 


© armedia.am