Մակրոնն ու Ալիևը ԼՂ հարցով քննարկում են ունեցել

11:56     21 հուլիսի, 2018

Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ինչպես ասվում է հանդիպման ավարտին Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, Ֆրանսիան կշարունակի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ի շահ ամբողջ տարածաշրջանի, փոխանցում է Panarmenian-ը:

Նշվում է, որ նախագահները կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Ֆրանսիան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ հատուկ պատասխանատվություն է կրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ կշարունակի աշխատանքը բանակցությունների հիման վրա լուծում գտնելու ուղղությամբ, ինչը հակամարտությանը վերջ դնելու միակ ելքն է ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովրդների

«Ֆրանսիայի նախագահը ուշադիր հետևելու է իրավիճակին և ռուս ու ամերիկացի համանախագահների հետ միասին կձեռնարկի բոլոր միջոցները կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:


© armedia.am