Գերմանիայի հյուսիսում ավտոբուսի ուղևորների վրա հարձակում է տեղի ունեցել

15:46     21 հուլիսի, 2018

Գերմանիայի հյուսիսում գտնվող Լյուբեկ քաղաքում 14 մարդ է դանակահարվել քաղաքային ավտոբուսներից մեկում տեղի ունեցած հարձակման հետևանքով:

«Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է»,- հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, փոխանցելով նաև դատախազության ներկայացուցիչների խոսքը, որոնք չեն բացառել, որ տեղի ունեցածն ահաբեկչական հարձակում էր:

Նախնական տեղեկություններով՝ հարձակաման հեղինակը ձերբակալվել է, նա ծնունդով իրանցի է:


© armedia.am