Հայտնի բլոգերը տեսանյութ է հրապարակել Հայաստանի դաշտերում չպայթած ականների մասին

17:17     21 հուլիսի, 2018

Հայտնի բլոգեր Nas Daily-ին  նոր տեսանյութ է հրապարակել Հայաստանի դաշտերում չպայթած ականների մասին:

«Մինչ այսօր էլ զինվորականներն ականներ են փնտրում, շատ մարդիկ վնասվում են, ոմանք էլ՝ մահանում դրանց պատճառով»,- ասում է նա:

Նա նշում է, որ քանի դեռ մարդիկ ականներ են գտնում և վնասվում դրանցից, նշանակում է` պատերազմը չի ավարտվում, անգամ, երբ խաղաղությունն է գալիս։





© armedia.am