Աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն օգոստոս ամսին մի քանի օրով կայցելի Հայաստան։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:
«Այս պահին քննարկվում են նրա այցի ժամկետները: Դա կլինի օգոստոս ամսին, բայց թե ամսվա որ հատվածում` չեմ կարող ասել։ Սպասում ենք Աճեմօղլուի վերջնական պատասխանին»,– ասել է Սիսեռյանը` հավելելով, որ տնտեսագետը հայրենիքում կմնա 4-5 օր։
Սիսեռյանի խոսքով` նախատեսված է հստակեցնել այն շրջանակները, որով Տարոն Աճեմօղլուն կարող է համագործակցել կառավարության հետ: