«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ պատանիներից մեկին իր տանը կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտնել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Օգոստոսի 10-ից 24-ը Հայաստանում անցկացվելու է «Քայլ դեպի տուն» ծրագիրը։ Առաջին հատվածը երեխաներն անցկացնելու են հյուրընկալ ընտանիքիներում։ Քանի որ այս տարի մասնակից սփյուռքահայ երեխաների թիվը բավականին մեծ է, հյուրընկալ ընտանիքներ գտնելու խնդիր կա»,- ասել է նախարարը:
Տեսաուղերձում Աննա Հակոբյանն, իր հերթին, հայտնել է, որ սիրով պատրաստվում են իրենց ընտանիքում հյուրընկալել այդ երեխաներից մեկին:
«Հուսանք, եթե ոչ ես ու վարչապետը, ապա մեր երեխաներն անպայման 10 օր շարունակ կհյուրընկալեն մեր հյուրին»,- նշել է վարչապետի կինը։