«Այնտեղ ուր ձգողականության ուժ չկա՞». սա միլիոնավոր հետևորդներ ունեցող ճանապարհորդ-բլոգեր Նաս Դեյլիի հերթական տեսահոլովակի վերնագիրն է, որտեղ Նասը կիսվում է խելահեղ տպավորություններով Հայաստանից, փոխանցում է panorama.am-ը:
«Սա իմ ունեցած փորձերից ամենախենթն էր։ Հայաստանում, Արագած լեռան վրա կա մի բլրակ, որը ինչ-որ օպտիկական պատրանքի պատճառով ստեղծում է տպավորություն, թե բլուրը ձգվում է վեր, այնինչ, իրականում, այն իջնում է։ Այսպիսով ամեն ինչ անում ես ճիշտ հակառակ։ Սարից իջնելը դժվար է, բարձրանալը՝ հեշտ, ջրերը հոսում են սարերն ի վեր ոչ թե վար...Սա իրական կախարդական փորձություն էր»,-տեսահոլովակն այսպես է նկարագրել աշխարհահռչակ բլոգերը: