Արցախի Պնախարար. Հնարավոր է լարվածության աճ լինի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին

15:29     24 հուլիսի, 2018

Ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս շարունակվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից ռազմատենչ հայտարարությունները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, փոխանցում է News.am-ը: 

Նրա խոսքով` հրադադարի ռեժիմի խախտման կտրուկ նվազում է նկատվել. «Իրադրությունը կայուն հանգիստ կարելի է գնահատել, բայց լարվածության միտումներով։ Նման հանգիստ իրավիճակ չի եղել, հնարավոր է սակայն լարվածության աճ սեպտեմբեր-հոկտեմբերին»,-ընդգծեց նախարարը:


© armedia.am