Երկու սիրիական ինքնաթիռ է խոցվել Իսրայելի ՊԲ կողմից

17:05     24 հուլիսի, 2018

Այսօր Իսրայելի պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ երկու Patriot հրթիռներով խոցել է հրեական պետության օդային տարածք ներթափանցած սիրիական «Սուխոյ» կործանիչ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Երկու Patriot հրթիռներն արձակվել են Իսրայելի օդային տարածք ներթափանցած սիրիական «Սուխոյ» կործանիչի ուղղությամբ: Բանակը նախօրոք հետևել է կործանիչի շարժմանը, որը 2 կիլոմետր ներթափանցել էր Իսրայելի օդային տարածք և որից հետո էլ խոցվել է Patriot հրթիռների կողմից»,–նշված է տարածված ռազմական կոմյունիկեում։

Հիշեցնենք, որ սա այս շաբաթվա ընթացքում Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերի կիրառման արդեն երկրորդ դեպքն է Սիրիայի հետ սահմանակից տարածքում:


© armedia.am