Ահաբեկչություն Սիրիայում. կան տասնյակ զոհեր

12:25     25 հուլիսի, 2018

Սիրիայի հարավային Էս-Սուվեդա քաղաքում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է 32 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում են տեղական լրատվամիջոցները` սեփական աղբյուրներին հղումով:

Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել քաղաքային շուկայի մերձակայքում:

Պետական SANA գործակալության փոխանցմամբ` իրավապահ մարմինները կարողացել են կանխել ևս երկու ահաբեկչություն` չեզոքացնելով գրոհայիններին մինչ նրանք կհասցնեին գործի դնել պայթուցիկները:


© armedia.am