Սիրիայի հարավային Էս-Սուվեդա քաղաքում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է 32 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում են տեղական լրատվամիջոցները` սեփական աղբյուրներին հղումով:
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել քաղաքային շուկայի մերձակայքում:
Պետական SANA գործակալության փոխանցմամբ` իրավապահ մարմինները կարողացել են կանխել ևս երկու ահաբեկչություն` չեզոքացնելով գրոհայիններին մինչ նրանք կհասցնեին գործի դնել պայթուցիկները: