Պատրաստ եմ դեմ առ դեմ հանդիպել Ալիևի հետ. Փաշինյան

12:07     26 հուլիսի, 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al-Jazeera հեռուստաընկերությանը հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրի շրջանակում՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացին, դրա հետևանքներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Թուրքիայի հետ փակ սահմաններին, փոխանցում է Արմենպրես-ը: Հարցազրույցն անգլերեն լեզվով կհեռարձակվի հուլիսի 28-ին:

Փաշինյանը հարցազրույցում նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա նաև հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և որ հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանը երբեք փակ չի եղել: 

Վարչապետը ուղերձ է հղել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բիզնես իրականացնել Հայաստանի հետ կամ Հայաստանում, նշելով՝ իր կառավարությունը երաշխավորում է ցանկացած ներդրման անվտանգությունը:

Նշենք, որ Al-Jazeera հեռուստաընկերության «Talk to Al Jazeera» հաղորդումը հյուրընկալում է համաշխարհային առաջնորդների ու ազդեցիկ անձանց:


© armedia.am