Յունկերը Թրամփին գերեզմանատան լուսանկար է նվիրել (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

17:07     26 հուլիսի, 2018

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է զինվորական գերազմանատան լուսանկար, հայտնում RT-ն:

Լուսանկարում պատկերված է Լյուքսեմբուրգի գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիա մտած դաշնակիցների զորքերի հրամանատար գեներալ Ջորջ Պատտոնը:

«Սիրելի Դոնալդ, եկեք չմոռանանք մեր ընդհանուր պատմությունը», - ասվում է նկարի մակագրությունում:

Հուլիսի 25-ին Վաշինգտոնում կայացել է Յունկերի և Թրամփի հանդիպումը, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են առևտրային վեճերի կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել:

 

President @JunckerEU's gift to @POTUS to mark the occasion of their meeting today in Washington: Historic photos from the liberation of Luxembourg by the US Army, honouring the memory of the fallen Americans. Europeans do not forget. 'We have history in common'. pic.twitter.com/aVlPIne1bZ

— Margaritis Schinas (@MargSchinas) 25 июля 2018 г.


© armedia.am