7 օր առաջնագծում. հակառակորդը հայ դիպուկահարների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց

14:47     28 հուլիսի, 2018

Հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:

Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:


© armedia.am