Տանկային բիաթլոնում հայ զինծառայողներն զբաղեցրել են առաջին հորիզոնականը

20:29     29 հուլիսի, 2018

Հայաստանի ժամկետային զինծառայողները տանկային բիաթլոնում ելույթն ավարտել են՝ խմբում առաջին տեղը գրավելով: Այս մասին Facebook-յան իր էջում կիսվել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյան, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը ելույթն առաջին տեղով ավարտել են իրենց խմբում՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։

Մեր տղաներն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել են առաջին տեղը՝ հետևում թողնելով Ղրղզստանի, Վիետնամի և Միանմայի տանկային թիմերին»,- գրել է խոսնակը:


© armedia.am