Օգոստոսին ևս սպասվում է +40․․․+41 աստիճան, սակայն կարճատև. Գագիկ Սուրենյան

13:16     2 օգոստոսի, 2018

Օգոստոս ամսին հանրապետության տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հատնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Եթե հուլիս ամսին հանրապետության ամենաշոգ հատվածներում(Արարատ, Արմավիր, Երևան) +40․․․+42 աստիճան գրանցվել է մոտ 14-15օր, ապա օգոստոս ամսին ըստ կանխատեսումների հանրապետության ամենաշոգ վայրերում +40․․․+41 աստիճան սպասվում է ընդամենը 2-3 օր»,-նշել է Սուրենյանը:


© armedia.am