Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը

15:29     3 օգոստոսի, 2018

Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը, հայտնում է Asbarez.com-ը:

Թանգարանի տարածքը կտրամադրվի վարձակալությամբ 55 տարի ժամկետով և ևս 40 տարի վարձակալության ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: Տարածքի վարձավճարը կկազմի տարեկան 1 միլիոն դոլար:

Թանգարանի գործադիր նախագահ Պերճ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամներին նախագծի իրականացմանն աջակցելու համար: Նրա խոսքերով այս նախագիծը մարդկանց հնարավորություն կտա զգալ մշակութային բազմազանությունը և դեմ հանդես գալ նախապաշարմունքներին:


© armedia.am