ՆԱՏՕ-ն մտադիր է Ալբանիայում ավիացիոն բազա կառուցել

17:19     5 օգոստոսի, 2018

ՆԱՏՕ-ն մտադիր է Ալբանիայում ավիացիոն բազա կառուցել: Այս մասին հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, հաղորդում է AP-ն:

ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան Խորհուրդը որոշել է 50 միլիոն եվրո ներդնել Տիրանայից քիչ հեռու՝ «Կուչեւում օդանավակայանի արդիականացման համար»,  որտեղ մի քանի տասնամյակ ավիաբազա կա:

Այն կծառայի Ալբանիային եւ կապահովի ՆԱՏՕ-ի օդային տրանսպորտի մատակարարման գործողությունները,  նյութատեխնիկական աջակցությունը, վերապատրաստումը եւ զորավարժությունները:

Վարչապետը նաեւ ասել է, որ պաշտոնյաները քննարկում են Միացյալ Նահանգների հետ «Ալբանիայի ավիաբազաների հետագա արդիականացման» հարցը:


© armedia.am