ԱՄՆ-ը վերականգնեց սահմանափակիչ միջոցներն Իրանի դեմ

11:39     7 օգոստոսի, 2018

Իրանի հետ միջուկային գործարքից Վաշինգտոնի դուրս գալու  կապակցությամբ Միացյալ Նահանգները վերականգնել է սահմանափակիչ միջոցներն Իրանի դեմ, հայտնում է Интерфакс-ը:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման հարցերով տնօրեն Բրայան Հուքի խոսքերով, այդ պատժամիջոցները ներկայացնում են սահմանափակիչ միջոցների առաջին բլոկը և կվերաբերեն Իրանի ավտոմոբիլային սեկտորին, ինչպես նաև ոսկու և այլ մետաղների առևտրին:

Ինչպես նշում են արևմտյան ԶԼՄ-ները, Վաշինգտոնի նպատակն է՝ Թեհրանին կտրել արժութային և հիմնական հումքային շուկաներից, որպեսզի կանգնեցնեն Իրանի քաղաքական ու ռազմական ազդեցության աճը Մերձավոր Արևելքում:

Ընդ որում, սահմանափակիչ միջոցները վերաբերում են ինչպես բուն իրանական ընկերություններին, այնպես Էլ օտարերկրյա այն ֆիրմաներին, որոնք բիզնես են վարում Թեհրանի հետ:


© armedia.am