Կոլումբիան ճանաչել է Պաղեստինի անկախությունը

10:01     9 օգոստոսի, 2018

Կոլումբիան ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետությունը: Այս մասին ասվում է Բոգոտայում Պաղեստինի դեսպանատան պաշտոնական կայքում, հայտնում է TASS-ը :

«Պաղեստինի դեսպանատունը պատիվ ունի հայտնելու, որ Կոլումբիայի Հանրապետության կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինը՝ որպես ազատ, անկախ ու ինքնիշխան պետությունը: Պաղեստինի կառավարությունն ու ժողովուրդը ողջունում են այս որոշումը»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ:

Կոլումբիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս հայտարարությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պաղեստինի անկախությունը ճանաչելու որոշումը կայացվել է նախորդ շաբաթ՝ Կոլումբիայի նախիկին նախագահ Խուան Մանուել Սանտոսի կառավարության կողմից, սակայն օգոստոսի 7-ին ընտրությունների արդյունքում երկրի նախագահի պաշտոնը ստանձնել է Իվան Դուկե Մարկեսը:


© armedia.am