ՀԱՄԱՍ-ն Իսրայելի ուղղությամբ շուրջ 150 հրթիռ է արձակել

12:17     9 օգոստոսի, 2018

ՀԱՄԱՍ-ի գրոհայինները Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ շուրջ 150 հրթիռ է արձակել, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:

Նշվում է, որ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգերը որսացել են հրթիռներից 25-ը: Երկրի 19 բնակավայրերում օդային տագնապի ազգանշան է միացել, սակայն բարեբախտաբար հրթիռների մեծ մասն ընկել է չբնակեցված վայրերում:

Իսրայելի օդուժն ի պատասխան խոցել է ՀԱՄԱՍ-ի 140 ռազմական օբյեկտ Գազայի հատվածում:

Նշենք, որ Գազայի հատվածի սահմանին լարվածությունը պահպանվում է 2018 թվականի մարտից:


© armedia.am