Կոլումբիան դուրս է գալիս Հարավամերիկյան ազգերի միությունից

15:19     11 օգոստոսի, 2018

Կոլումբիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Կարլոս Օլմես Տրուխիլիոն օգոստոսի 11-ին հայտնել է, որ իր երկիրը դուրս կգա Հարավամերիկյան ազգերի միությունից, որը ժամանակին ստեղծվել էր Ամերիկյան պետությունների կազմակերպությանը (ԱՊԿ) հակակշիռ լինելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պետք է վերսկսել ԱՊ-ի աշխատանքները: Մենք կիրականացնենք սահմանների և միգրացիոն ոլորտի նոր քաղաքականություն, ակտիվ կիրականացնենք դրանք և դուրս կգանք Հարավամերիկյան ազգերի միությունից»,- Բոգոտայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Օլմեսը:


© armedia.am