Թուրքիան հրաժարվում է iPhone-ից

10:19     17 օգոստոսի, 2018

Թուրքիայի մանրածախ առևտրի խոշոր ընկերությունները դադարեցրել են հաճախորդներից ամերիկյան Apple ընկերության iPhone բջջային հեռախոսների վաճառքի պատվերների ընդունումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Hürriyet թերթը:

Թերթի տվյալներով՝  Dogubank էլեկտրոնիկայի շուկան, որը Ստամբուլում համարվում է էլեկտրոնիկայի  ամենախոշոր ներմուծողը,  50 միլիոն դոլարի չափով iPhone-ների պատվերները չեղարկել է:

Ստամբուլի մի շարք էլեկտրոնիկայի ընկերություններ և շուկաներ նույնպես որոշել են չներմուծել ամերիկյան այդ հեռախոսները:

Բացի Apple ընկերության արտադրանքից, թուրքական ընկերությունները չեն ընդունում նաև այլ ամերիկյան ընկերությունների էլեկտրոնիկան:


© armedia.am