Անհայտ անձինք Անկարայում կրակ են բացել ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ

10:37     20 օգոստոսի, 2018

Այսօր անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա, հայտնում է CNN Turk-ը:

Ականատեսների խոսքերով 4-5 կրակոց Է արձակվել դեսպանատան վրա: Պատահարի արդյունքում տուժածների կամ նյութական վնասների մասին չի հաղորդվում:

Կրակողներին հաջողվել է թաքնվել իրավապահներից:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի և ԱՄՆ հարաբերությունները բավականին լարվել են. ամերիկացի հոգևորականին ազատ արձակելու իր պահանջը Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների դեմ:


© armedia.am