Forbes-ն աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասան է ճանաչել Ջորջ Քլունիին

10:07     23 օգոստոսի, 2018

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2018 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ցուցակի առաջին հորիզոնականում է  օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ով 12 ամսվա ընթացքում վաստակել է 239 միլիոն դոլար:  Երկրորդ  հորիզոնականում է Դուեյն Ջոնսոնը, ով վաստակել է 124 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է Ռոբերտ Դաունին (կրտսեր), ով վաստակել է  81 միլիոն դոլար:


© armedia.am