81 տարեկան հասակում մահացել է հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը

15:43     26 օգոստոսի, 2018

ԱՄՆ-ում 81 տարեկան հասակում մահացել է Արիզոնա նահանգից հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, այս մասին հայտնում  է The New York Times-ը։ 

Մոտ մեկ տարի սենատորը պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ: Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ նա որոշում է կայացրել դադարեցնել բուժումը։

Մաքքեյնը քաղաքականությամբ է զբաղվել շուրջ 60 տարի, մասնակցել է Վիետնամի պատերազմին, իսկ 2008 թվականի նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուն էր։ Նա ամերիկյան ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն է եղել:

Սպիտակ տանն արդեն իջեցվել է ԱՄՆ պետական դրոշը՝ ի նշան հարգանքի նրա հիշատակի, հայտնում է РИА Новости գործակալությունը։


© armedia.am